211652_close_icon
views-count2111 դիտում article-date 15:24 31-03-2015

Եվս մեկ բարոյական հաղթանակ հայ-ադրբեջանական հակամարտությունում

Ավարտվեց Քութաիսիում ընթացող Հարավային Կովկասի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովը` կազմակերպված Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի կողմից: Համաժողովի նպատակն էր հետազոտել տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացը, վերհանել խնդիրներն ու խոչընդոտները, գտնել համագործակցության հնարավոր ուղիներ և մշակել արդյունավետ մոդելներ: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան 2 լիագումար նիստեր և 6 թեմատիկ աշխատանքային խմբերում անցկացվեցին քննարկումներ: Նիստերի և քննարկումների ընթացքում ակնհայտորեն ընդգծվեց Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի ծայրահեղ ցածր մակարդակը, որին հակադրվեց Հայաստանում առկա ժողովրդավարության բարձր մակարդակը, որն արտահայտվում է ինչպես երկրի ներսում տիրող իրավիճակում, այնպես էլ միջազգային հարթակում, մասնավորապես վերոնշյալ համաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության դրսևորումներում: Նիստերից մեկի ժամանակ ադրբեջանական կողմից հնչեց անպատասխանատու հայտարարություն, համաձայն որի Ադրբեջանն անդամակցում է DEMYC-ին (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք), մինչդեռ հայկական պատվիրակությունը, չկորցնելով զգոնությունը, անմիջապես արձագանքեց` ներկայացնելով փաստեր այն մասին, որ Ադրբեջանը դեռ նոր է ներկայացրել անդամակցության հայտ և հայտնի չէ` կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ, թե ոչ: Աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքում մշակվեցին և համաժողովի ավարտին ներկայացվեցին մի քանի նախագծեր, մասնավորապես Հարավկովկասյան խորհրդարանի ստեղծման նախագիծը, որոնք կիրականացվեն նիդերլանդական ինստիտուտի կողմից հավանության արժանանալու և մասնակից երկրների համաձայնության դեպքում: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր