211652_close_icon

Սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը. միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք. Վարդան Ղուկասյան

views-count493 դիտում article-date 12:34 20-10-2025
Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։ Այս ամսին ֆեյսբուքի իր էջում գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր