«Սպարտակ»-ը պարտվեց «Ռուբին»-ին. Մովսիսյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Սպարտակ»-ը Կազանում 1:2 հաշվով զիջեց «Ռուբին»-ին: 56-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Յուրա Մովսիսյանը, ով գեղեցիկ հարվածով ձեռնունայն թողեց Ռիժկովին: 10 րոպե անց Դևիչի շնորհիվ «Ռուբին»-ը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ խաղին ավելացված լրացուցիչ ժամանակում Պրուդնիկովի ջանքերով կամային հաղթանակ տոնեցին:
«Ռուբին» - «Սպարտակ»`2:1
Գոլեր` Դևիչ 67' Պրուդնիկով 92' – Մովսիսյան 56'