27708 դիտում
21:00 01-06-2018
Վորոնեժում 25-ամյա աղջիկն ընկել է 17-րդ հարկից և ողջ մնացել
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի ոստիկանությունը պարզում է բնակելի շենքի 17-րդ հարկից կնոջ ընկնելու հանգամանքները:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տարածքային վարչության հաղորդագրությունը, կինը ողջ է մնացել և հոսպիտալացվել է:
Միջադեպի մասին տեղեկությունը ոստիկանությունում ստացվել է այսօր տեղի ժամանակով 12:56-ին:
Արտակարգ ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ շտապ օգնության մեքենան 25-ամյա կնոջը հիվանդանոց է տեղափոխել:
Որոշ ժամանակ անց նույն շենքից հաղորդագրություն է ստացվել, որ բնակարաններից մեկում 30-ամյա տղամարդու դի կա:
Հիվանդանոցից հայտնել են, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, վերջինս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
13:54 20-07-2024
ՌԴ-ում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկից և ողջ մնացել
1779 դիտում
16:58 15-02-2014
Մոսկվայում 1,5 տարեկան աղջիկն ընկնելով 9֊րդ հարկից ողջ է մնացել
2195 դիտում
17:26 25-09-2014
Մոսկվայում 6-ամյա տղան ընկել է 16-րդ հարկից և ողջ մնացել
Այս բաժնից
955 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն
1009 դիտում
20:45 08-01-2025
Ալմաթիից Անթալիա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում
1234 դիտում
18:42 08-01-2025
Իրանի ԱԱԽ քարտուղարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ