211652_close_icon
views-count1698 դիտում article-date 12:51 15-02-2014

Ոչ ոք չի պատրաստվում նրանց թեյ հյուրասիրել. Սերժ Սարգսյան

Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, որում չկա ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված հակառակորդը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր պայքարը շարունակվում է: Այս մասին այսօր ԵԿՄ հոբելանական համագումարի իր ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: «Այս մարդասպանություններն է Ադրբեջանի ժողովուրդը ներկայացնում՝ որպես պայքար Ղարաբաղի համար: Հայատյացությունը Ադրբեջանում դարձրել են հայատյացության հոմանիշ: Սահմանի վրա մարդասպանություններն ունեն մեկ նպատակ: Չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի օրացույցում հունվար և փետրվար ամիսները լցված են հենց «սև» օրերով: Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությունների անփառունակ վախճանը հենց հունվարի 20-ին էր: Այսօր քսանը չբոլորած պատանիները սահմանի վրա կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել՝ միգուցե և ինչ-որ տեղ ավելի լավ: Մենք ուզում ենք ապրենք, արարենք ու աշխատենք, բայց մեզ հանգիստ չեն թողնում: Արդեն ավելի քան 20 տարի է անցել, ինչ զինադադար է հայտարարվել»,-նշեց Սերժ Սարգսյանը: Նախագահը նկատեց, որ Արցախը հասցրել է բուժել իր վերքերի մեծ մասը: «Մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք, հենց դրա համար ենք մենք հաղթել: Հարգելի՛ երկրապահներ, դուք շատ լավ հիշում եք, որ Ադրբեջանն ընկավ իր իսկ քարոզչության ծուղակը: Երբ ՊՆ նախարար է նշանակվում, ասում են, որ Ստեփանակերտում թեյ են խմելու, մինչդեռ Ստեփանակերտում ոչ մեկ չի պատարստվում նրանց թեյ հյուրասիրել: Ոչ օբյեկտիվ գնահատականը ոչ մեկի լավ բանի չի բերում: Ադրբեջանը պարտվեց հենց դրա հաշվին: Թող շարունակեն, միևնույն է, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Մենք ունենք ազատ Հայաստան և ազատ Արցախ, մենք սիրում ենք կյանքը և սիրում ենք լավ ապրել: Մենք հետ ենք բերելու հեռուներից մեր հարազատներին և լավ ենք ապրելու»,- ավելացրեց ՀՀ նախագահը:

Նմանատիպ նյութեր