Բաքվում կենտրոնական մետրոյի մոտ հզոր պայթյուն է որոտացել. կան վիրավորներ. տեսանյութեր
Բաքվի կենտրոնում գտնվող «Ազատության պողոտա» մետրոյի կայանի շրջակայքում այսօր հզոր պայթյուն է որոտացել:
Բաքվի ոստիկանության մամլո ծառայությունը հայտնում է, որ 2 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, ևս 4 հոգւ մնացել են փլատակների տակ:
Պայթյունը տեղի է ունեցել մետրոյի մոտ գտնվող սրճարանի տարածքում: Նախնական վարկածի համաձայն` պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։