Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավում հզոր պայթյուն է որոտացել, որտեղ տեղակայված են «Հըզբոլլահ» շիիթական խմբավորման գրասենյակները։
Դեպքի վայր շտապ օգնության մեքենաներ են մեկնել։
Ըստ նախնական տվյալների, պայթյունի հետևանքով 2 զոհ է գրանցվել, 10֊նյակ մարդիկ վիրավոր են։
Պայթյունի պատճառների մասին տվյալներ դեռ հայտնի չէ։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։