Օսկարի թեկնածուները հավաքվել էին նկարվելու և ճաշելու. տեսանյութ
Ամենամյա 86-րդ Օսկարի թեկնածուները մասնակցել են ավանդական ճաշին, որն սկսվում է մրցանակաբաշխությունից 3 շաբաթ առաջ:
Լեոնարդո Դիկապրին բազմաթիվ անգամներ ոսկյա քանդակների հավակնորդ է դառնում, սակայն ձեռքից բաց է, թողնում, բայց այս տարի նրա մրցանակ ստանալու հավանականությունը բարձր է: Նա Օսկարի է ներկայացվել «ՈՒոլ Սթրիթի գայլը» ֆիլմի գլխավոր դերի համար:
Լավագույն ֆիլմի համար այս տարի 9 ֆիլմ են մասնակցում: Ամենաշատ անվանակարգերում ներկայացվել է «Ամերիկական շահխարդախում» և «Գրավիտացիա» ֆիլմերը: