211652_close_icon
views-count3606 դիտում article-date 17:29 14-10-2015

Ինչ պատժի արժանցավ Ժորան, ով Սիրանուշին հրավիրել էր ընկերոջ տուն ճաշելու եւ ընկերների հետ միասին ծեծել նրան

Ինչպես տեղեկացրել էինք, Ժորա Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ծանոթուհի Սիրանուշ Մկոյանին հրավիրել էր ընկեր Գևորգ Նակշչյանի կողմից վարձակալված թիվ 1 տուն, որտեղ վերջինիս կնոջ՝ Սոնա Մկրտչյանի ընկերոջ՝ ոմն Սամվելի և Նարինե Հարությունյանի հետ ընթրել են, ինչի ընթացքում անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ժ. Առաքելյանը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սիրանուշ Մկոյանի մարմնի տարբեր մասերին: Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը պարզել է, որ Ժորան նախնական պայմանավորվածության համաձայն Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի մոտակայքում գտնվող Գևորգ Նակշչյանի բնակության շենքի բակում հանդիպել է իր ծանոթ Սիրանուշ Մկոյանին, որտեղից երեքով տաքսի ծառայության մեքենայով գնացել են Երևան քաղաքի Ավանի գերեզմանատան հարևանությամբ գտնվող առանձնատուն` ոմն Ժորայի կողմից վերցված վարկի մարման վերաբերյալ Ս.Մկոյանից խորհուրդ հարցնելու համար, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ ոմն Ժորան, ընկերների` ոմն Սամվելի և Գևորգ Նակշչյանի հետ միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Սիրանուշ Մկոյանի մարմնի տարբեր մասերին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության կարճատև քայքայումով:՚ Քննելով գործը դատարանը, որոշել է Ժորա Հրաչիկի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողի բողոքի բացակայության ու նրա հետ հաշտվելու հիմքով:

Նմանատիպ նյութեր