Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ֊ի սահմանի մոտ գտնվող Կոաուիլա նահանգում 100֊ավոր մարդկանց մասնատված դիակներ են գտել։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Ոստիկանները հայտնաբերել են միայն մի քանի ամբողջական կմախքներ, հիմնական մասը մասնատված են եղել։
Ըստ Մեքսիկայի իշխանությունների տվյալների, հայտնաբերված ոսկրերը 5 տարի առաջ մահացած մարդկանց են պատկանում։ Այդ նահանգում ակտիվ գործունեություն է ծավալում «Լոս Սետաս» թմրակարտելը։