Սոչի-2014. 3-րդ խաղային օրվա ամփոփում. տեսանյութ
Սոչիում ավարտվեց ձմեռային Օլիմպիադայի երրորդ խաղային օրը: Փետրվարի 10-ին 5 մարզաձևերում խաղարկվեցին մեդալների 5 հավաքածու:
Գերմանուհի լեռնադահուկորդուհի Մարիա Հյոֆլ-Ռիշը սուպերկոմբինացիա ձևում նվաճեց ոսկե-մեդալը, որը Գերմանիայի համար երկրորդ մեդալն էր Սոչիի Օլիմպիադայում:
1.Մարիա Հյոֆլ-Ռիշ (Գերմանիա) - 2:34.62
2. Նիկոլ Հոսպ (Ավստրիա) - 2:35.02 (+0.40)
3. Ջուլիա Մանկուսո (ԱՄՆ) - 2:35.15 (+0.53)
Կանադացի ճմշակավազորդ Շառլ Ամլենy ուժեղ գտնվեց շորթ-տրեկի 1500 մետր տարածության մրցումներում:
1. Շառլ Ամլեն (Կանադա)՝ 2:14.985
2. Տյանյու Հան (Չինաստան)՝ 2:15.055
3. Վիկտոր Ան (Ռուսաստան)՝ 2:15.062
Բիատլոնի տղամարդկանց հետապնդում ձևաչափում օլիմպիական չեմպիոն հռչակվեց ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը:
1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)` 33:48.6
2. Օնդրջեյ Մորավեց (Չեխիա)` 34:02.7 (+14.1)
3. Ժան-Գիյոմ Բեատրիկս (Ֆրանսիա)` 34:12.8 (+24.2)
Չմշկավազքի 1000 մետր տարածության մրցումներում բոլոր երեք մեդալները բաժին հասան Հոլանդիայի ներկայացուցիչներին: Օլիմպիական չեմպիոն հռչակվեց Միխել Մյուլդերը:
1. Միխել Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.312
2. Յան Սմեեկենս (Հոլանդիա)՝ 69.312
3. Ռոնալդ Մյուլդեր (Հոլանդիա)՝ 69.46
Ֆրիսթայլի տղամարդկանց մոգուլ ձևաչափում հաջող հանդես եկան կանադացի մարզիկները, ովքեր նվաճեցին ոսկե և արծաթե մեդալները:
1.Ալեքսանդր Բիլոդյու (Կանադա) ՝ 23.31
2.Միքայել Քինգսբերի (Կանադա)՝ 24.71
3.Ալեքսանդր Սմիշլյաև (Ռուսաստան)՝ 24.34