Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ուկրինայում քաղաքական գործընթացին․ Էշթոն
ԵՄ֊ը պատրաստ է հետագայում նույնպես աջակցել Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտնել է ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը։
«Մենք պատրաստ ենք սատարել քաղաքական երկխոսությունը, ինչը կարևոր է Ուկրաինայի իրադրության կայունացման համար, և մենք այդ հարցի շուրջ բանակցություններ ենք վարում տարբեր պետությունների և ինստիտուտների հետ»,֊Բրյուսելում ԵՄ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ շեշտել է Էշթոնը։
Ուկրաինայի դեմ ԵՄ պատժամիջոցների հնարավոր կիրառման հարցը նախարարական նիստին նախատեսված չէ: