211652_close_icon

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին. Գրոնո

views-count358 դիտում article-date 14:55 28-08-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ  ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային և տարանցիկ կապերի ստեղծման կարևորությունը, և կարևորվել են Նախիջևանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտում Եվրամիության հետ համագործակցության լայն հնարավորությունները։

Գրոնոն հայտարարել է, որ Եվրամիության անդամ պետությունները նույնպես աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված խաղաղությանը: Նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև համաձայնեցված հարցերի իրականացման գործընթացին, ներառյալ՝ տրանսպորտային միջանցքը:

Նմանատիպ նյութեր