Դուբայի ոստիկանությունն իր ավտոսրահը համալրել է նոր Bugatti Veyron սպորտային մեքենաներով. ֆոտոշարք
                        Արաբական Միացյալ էմիրաթների ամենահարուստ քաղաքներից մեկի՝ Դուբայի ոստիկանությունն իր ավտոսրահը համալրել է Bugatti Veyron սպորտային ավտոմեքենաներով:
Ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում կազմում է 407կմ: Այն ներկայացված է սպիտակ և կանաչ գույներով: 
Հագեցած է 8 լիտրանոց W16 շարժիչով և 4 տուրբիններով: 100կմ/ժամ արագությունը զարգացնում է 2,5 վայրկյանում: 
Նշենք, որ Դուբայի ոստիկանական համակարգում օգտագործվում են նաև Aston Martin One-77, Ferrari FF, Bentley Continental, Mercedes-Benz SLS AMG, Chevrolet ավտոմեքենաները:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

