6432 դիտում
18:03 08-02-2014
Վախից կորցնում են մարմինը, հետո՝ գլուխը
Կարծիք կա, թե դեբիլն ընդհանրապես չի վախենում, քանի որ դեբիլը երևակայություն, վերացական մտածողություն չունի: Իրականում դեբիլը նույնպես վախենում է: Երևակայության բացակայության փոխարեն դեբիլի մոտ զարգացած են ռեֆլեքսները, որոնց շրջանակներում ձևավորվում են կաղապարներ՝ թե ինչն է վախենալի կամ ինչից պետք է վախենալ: Փորձերը ցույց են տվել, որ ամենաշատ վախենում են երևակայություն ունեցող, բայց վերլուծական մտածողություն չունեցողները: Նրանք իրենց խելացի են համարում, բայց չեն կարողանում վերլուծել և հասկանալ, թե որտեղ է իրական վտանգը և ինչպես կարելի է պաշտպանվել:
Վախն ի հայտ է գալիս իրերի, երևույթների մասին թյուր պատկերացման պատճառով: Լիովին անտեղյակ մարդը չի վախենում: Իսկ չափազանցված կամ կեղծ տեղեկություն ունեցողի մոտ այն ի հայտ է գալիս և առաջացնում ճգնաժամ: Այսպիսով, վախն առաջ է գալիս սխալ դաստիարակված, ապատեղեկացված, թերի կրթված, կաղապարների մեջ պարփակված, վելուծական միտք չունեցող մարդկանց մոտ:
Վախից խախտվում են օրգանիզմի մի շարք գեղձերի ֆունկցիաները, այնուհետև խախտվում է նյութափոխանակությունը՝ առաջացնելով ներքին հիվանդություններ: Նյութափոխանակության խախտման հետևանքով մեծ քանակությամբ թույներ չեն չեզոքացվում, անցնում են արյան մեջ՝ առաջացնելով ներքին թունավորում: Թույները կարող են արյան միջով հասնել ուղեղ և վնասել այն: Օրգանիզմի ներքին դիմադրության արդյունքում ուղեղի անոթները նեղանում, տեղ-տեղ խցանվում են, որպեսզի թույները չհասնեն ուղեղի բջիջներին: Սակայն անոթների նեղացումը առաջ է բերում սկլերոզ՝ հիշողության մասնակի կորուստ, հավասարակշռության խախտում:
Սկլերոզով հիվանդի պրոֆիլակտիկ բուժումը ներկայում կազմակերպում են անոթալայնիչ միջոցներով: Չափից շատ անոթալայնիչ միջոցներ ստանալով՝ թույների մի մասն անցնում է ուղեղի հյուսվածք, և սկլերոզով հիվանդը կարճ ժամանակում դառնում է հոգեկան հիվանդ: Տարեց հիվանդների մոտ ի հայտ է գալիս զառամախտ, իսկ երիտասարդների մոտ՝ հեբեֆրենիա:
Ներկայում կրթական և գիտական շրջանակներում կիրառվում է ռիսկային մոտեցում, ըստ որի իրերի, երևույթների վերաբերյալ դատողություն, կարծիք կարելի է հայտնել դրանք ամբողջովին և լիարժեք ուսումնասիրելուց հետո: Վախեցած մարդը, այս մոտեցմամբ առաջնորդվելով, ձևավորվում է ճահճի՝ լի սարսափներով, վտանգներով, անհաղթահարելի խոչընդոտներով, որտեղ չի համարձակվում մտնել: Այդպիսով, խոսելու, գործելու իրավունքը, կամ ինչպես ասում են՝ դաշտը թողնում է նրանց, ովքեր ունեն ծանոթ, խնամի, բարեկամ, տանիք ու շատ փող:
Վախերից, այդ թվում՝ սոցիալական վախերից ազատվելու համար խորհուրդ է տրվում զարգացնել երևակայությունը, վերլուծական և քննադատական մտածողությունը, և հավատալ, որ «դու դա կարո՛ղ ես»:
Իրականում քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր հավատում են, որ կարող են սեփական ուժերով, օրենքով պաշտպանվելով հաջողության հասնել: Մեծ մասը ոչնչացված է սոցիալական վախերի ազդեցության տակ:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
2833 դիտում
08:34 25-03-2014
Մենք կորցնում ենք Քեսաբը, բայց ախր կորցնում ենք նաև Հայաստանը. ՀԺ
5427 դիտում
16:26 02-07-2015
Դրանց գլուխը պետք է ջարդվի. ո՞ւմ գլուխը պետք է ջարդվի, ըստ գեներալ Մանվել Գրիգորյանի
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու