ՊԵԿ նախագահը մասնակցում է ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հարկային վարչարարության ղեկավարների համաժողովին
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի (CCAM) հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովին։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Համաժողովը անդամ երկրների հարկային մարմինների ղեկավարներին հնարավորություն է տալիս ձևավորելու համատեղ մոտեցումներ հարկային վարչարարության բարելավման և բյուջետային եկամուտների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Միաժամանակ, այն մասնակից երկրների համար հարթակ է՝ գործնական գիտելիքների փոխանակման և համագործակցության ամրապնդման համար։
Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի հարկային վարչարարության ղեկավարների 3-րդ համաժողովի շրջանակում մասնակից երկրները քննարկելու են ստվերային տնտեսության կառավարման, տրանսֆերային գնագոյացման, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարությունների համագործակցության ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման միջազգային լավագույն փորձը։ Քննարկումների նպատակն է խթանել հարկային վարչարարության արդյունավետությունը և թափանցիկությունը, ինչպես նաև բարձրացնել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը։