Եվրոպան կարող է սառեցնել ուկրաինացի քաղաքական գործիչների բանկային հաշիվները
ԵԽ պատգամավորները առաջարկում են Ուկրաինայում մշտական պատգամավորական առաքելություն ստեղծել և ցուցարարների մահվան համար պատախանատու ուկրաինացի քաղաքական գործիչների համար պատժամիջոցներ սահմանել: Այս մասին ասվում է Ուկրաինայի իրադրության հարցերով ԵԽ-ի բանաձևի ծրագրում, հայտնում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, ԵԽ-ն ԵՄ պետություններից պահանջում է ստեղծել հավելյալ պայմաններ` ուկրաինացի ընկերությունների և գործարարների կողմից եվրոպական բանկերում գումարների լվացման, հարկերից խուսափելու համար: