1670 դիտում
22:12 05-02-2014
9-ամյա փոքրիկը ուշագնաց է եղել դպրոցում ու այժմ գտնվում է հիվանդանոցում. Փոքրիկին օգնել է պետք lorinews.am
Այսօր՝ փետրվարի 5-ին,արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Առավոտյան ժամը 13:00-ի սահմաններում Վանաձորի համար մեկ դպրորցից շտապօգնության մեքենայով, անգիտակից վիճակում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 2005թ-ին ծնված Սյուզան Չիկիշևան:
Աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել դասաժամին ուշագնաց լինելու հետևանքով: Փոքրիկն ապրում է մոր հետ: Մայրը՝ Ելենա Չիկիշևան, 3-րդ խմբի հաշմանդամ է, առողջական խնդիրները կապված են լսողության, ոտքի ու ողնաշարի հետ: [url=http://lorinews.am/glxavor-temaner-3/821-shtap-9-amya-poqriky-ushagnac-e-exel-dprocum-u-ayzhm-gtnvum-e-hivandanocum-poqrikin-ognel-e-petq.html]Lorinews.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Ելենան արտասուքն աչքերին հիվանդանոցում պատմել է, որ աղջնակը դեռ մանկուց առողջական խնդիրներ է ունեցել, դիմել են մի քանի բուժհաստատություններ, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով բուժումներն ու հետազոտությունները անավարտ են մնացել: Փոքրիկի վիճակը գնահատվում է ծանր:
Երեխային հարկավոր է գումարային ու նյութական օգնություն: Ներկա դրությամբ նրան սնունդ է հարկավոր, իսկ նորմալ սննդի համար ընտանիքը գումար չունի: Բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ կերպ կցանկանան օգնել փոքրիկին, խնդրում ենք զանգահարել` 055 36 00 82:
Էդվարդ Արզումանյան
Հոդվածն ամբողջությամբ` [url=http://lorinews.am/glxavor-temaner-3/821-shtap-9-amya-poqriky-ushagnac-e-exel-dprocum-u-ayzhm-gtnvum-e-hivandanocum-poqrikin-ognel-e-petq.html]Lorinews.am-[/url]ում
Նմանատիպ նյութեր
5391 դիտում
19:58 22-01-2015
Շտապ. վանաձորցի այս փոքրիկը մեր բոլորիս օգնության կարիքն ունի (Ֆոտո, տեսանյութ). Lorinews.am
4902 դիտում
21:50 09-11-2018
Ուելբեքը ծանրագույն վնասվածք է ստացել, և մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
592 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1021 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1180 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա