Ուելբեքը ծանրագույն վնասվածք է ստացել, և մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը վնասվածք է ստացել Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում՝ «Սպորտինգի» հետ խաղում:
Ֆուտբոլիստը հանդիպման 26-րդ րոպեին սրունքաթաթի ծանր վնասվածք է ստացել:
Բժիշկները նրան թթվածնային հագցրել և պատգարակով դուրս բերել խաղադաշտից, հետո տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մինչ այժմ գտնվում է:
«Արսենալը» հայտարարել է, որ 3 օրվա ընթացքում մանրամասներ կներկայացնի Ուելբեքի վնասվածքի ծանրությունը: Սակայն արդեն պարզ է, որ ապաքինումը երկար ժամանակ կտևի: