211652_close_icon

2 օր շարունակ Վանաձորը մասամբ զրկված է թե գազամատակարարումից, և թե հոսանքից. ՀԺ

views-count1306 դիտում article-date 08:27 05-02-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն երկու օր է Վանաձոր քաղաքի զգալի մասը զրկված է թե գազամատակարարումից և թե հոսանքից։ Պատճառը փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած հզոր պայթյունն է։ Մի շարք թաղամասերում սառել են նաև խմելու ջրի խողովակները։ Մեր թղթակցի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ ամեն ինչ սկսվել է գազամատակարարման դադարեցումից, բնակիչները սկսել են բնակարանները հոսանքով ջեռուցել, սակայն էլեկտրական հաղորդիչները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը և շարքից դուրս են եկել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր