Իրանը նոր սերնդի անօդաչուների արտադրություն է սկսել
Իրանի իշխանությունները հայտնել են նոր սերնդի փոքր հեռահարության հրթիռների և անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրություն սկսելու մասին:
Ինչպես տեղեկացնում է Rosbalt.ru-ն, խոսքը գնում է հիմնականում «Ghader» տիպի՝ 100 կմ հեռահարության հրթիռի մասին, որը մշակվել է ծովային թիրախների խոցելու նպատակով: Երկրորդ հրթիռը՝ «Nasr a'Basir»-ը, նոր տիպի հրթիռ է: Այն կարող է գործել անձայն, սակայն այդ հրթիռի մասին այլ մանրամասներ չեն հաղորդել Իրանի իշխանութունները:
Բացի վերը նշվածներից, ներկայացվել են նոր՝ «Karrar-4» և «Mohajar-4» տիպի անօդաչու թռչող սարքերը: Վերջինս կարելի է օգտագործել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմավարական նշանակության քարտեզներ գծագրելու համար: