Պակիստանի մայրաքաղաքում 2 պայթյուն է որոտացել
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում 2 պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 1֊ը վիրավոր է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։
Առաջին պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 02․00֊ին քաղաքի կետնրոնական մասում գտնվող առևտրի կենտրոնում։
Երկրորդ պայթյունն որոտացել է կես ժամ անց քաղաքի մյուս հատվածում։ Պայթյունի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։