Պարաշյուտիստն օդում ուշագնաց է լինում. տեսանյութ
Բրիտանիայի երկնքում մոտ 4 000 մ բարձրության վրա իսկական դրամատիկ իրավիճակ էր ստեղծվել: Պարաշյուտիստներից մեկը թռիչքի պահին ընկերներից մեկի կողմից պատահմամբ հարված էր ստացել գլխի հատվածում և ուշագնաց եղել օդում: Նա սկսել էր կորցնել հավասարակշռությունը, ինչը նկատել էին նրա հետ օդում գտնվող ընկերները, ովքեր չէին կորցրել իրենց և բացել էին պարաշյուտը, որով վերջինս ուշագնաց վիճակում վայրէջք էր կատարել:
Ներկայացնում ենք Go Pro տեսախցիկի արձանագրած տեսանյութը: