Դուբայի Karabakh Motors թյունինգային ընկերությունը ներկայացրել է Mercedes-Benz GL63 AMG մոդելի հիման վրա լիցքավորած Brabus B63 620 Widestar-ը:
Գերմանական շքեղ դասի ավտոմեքենայի սեփականատերը ցանկացել է ավելի սպորտային և ագրեսիվ տեք հաղորդել մեքենային, այդպիսով անհատականացնելով և առանձնացնելով իր մեքենան Դուբայի շքեղ մեքենաներից, իսկ AMG-ի և Brabus-ի ինժեներները բարելավել են տեխնիկական ցուցանիշները:
Brabus B63 620 Widestar-ը հագեցած է 5,5լ ծավալով V8 շարժիչով, որը 620 ձիաուժ հզորություն է ապահովում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: