Թբիլիսիում ընթանում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարզապես ջախջախիչ պարտություն կրեց Մաքսիմ Մատլակովից:
Արդեն սկզբնախաղում Արոնյանը սխալ թույլ տվեց, որից օգտվեց մրցակիցը և արդեն 27-րդ քայլում հայ գրոսմայստերը անձնատուր եղավ:
Առաջին պարտիայում Արոնյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/09/1076952/]հաղթանակ[/url] էր տարել, այնպես որ այս մրցավեճի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի 11-ին: