211652_close_icon
views-count11972 դիտում article-date 19:52 31-01-2014

Որոշ «ջիպ»-ավոր վարորդներ, եթե տեսնում են՝ ճանապարհային ոստիկան չկա, «առյուծ են կտրում»

Կան «ուղեղները թափած» ու իրենց լավ տղու տեղ դնող «ջիպավոր» վարորդներ, ովքեր, եթե տեսնում են, որ մոտակայքում ճանապարհային ոստիկան չկա, իրենց դնում են «լավ տղու» տեղ ու ինչպես ցանկանում, այնպես էլ վարում են իրենց ավտոմեքենաները, իսկ շատ վարորդներ, տենելով նրանց այդ կոպիտ ու չարամիտ խախտումը, ամենավերջին խոսքերով հիշում են նրանց: Այսօր՝ հունվարի 31-ին, Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում «ջիպ»-ավոր վարորդին ու նրա ընտանիքին «քաղցր» խոսքերով հիշեցին մի քանի վարորդներ, քանի որ վերջինս, կտրելով վարորդների առաջ, չթույլատրելի շրջադարձ կատարեց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր