Իրանը Թուրքիային է ներկայացրել մատակարարվող գազի ցածր գնի դիմաց իր պահանջը
Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զանգանեն հայտնել է, թե որ դեպքում Իրանը ցածր սակագնով գազ կմատակարարի Թուրքիային:
«Մենք պատրաստ ենք իջեցնել այդ երկիր մատակարարվող գազի գինը՝ պայմանով, որ Թուրքիան կմեծացնի Իրանից ներկրվող գազի ծավալը»,-ասել է նա:
Նշենք, որ Իրանից Թուրքիա ներկրվող տարեկան 10 մլրդ խմ, գազի ծավալի մասին պայմանագիրը երկու երկրների միջև օնքվել է 1996 թվականին: