Օլանդի նախկին կինը մտադիր է նրանց համատեղ կյանքի մասին գիրք գրել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին կինը հայտարարել է, որ մտադիր է իր և ամուսնու համատեղ կյանքը ներկայացնող գիրք գրել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Paris Match և Le Parisien ամսագրերին տված հացազրույցի ժամանակ Վալերի Տրիերվեյլերը կիսվել է բաժանման պատճառներով:
Ըստ նրա պատմածի, հարաբերությունների մեջ սառնությունը վերջերս է նկատելի եղել, սակայն Օլանդի սիրավեպի լուրը Տրիերվեյլերի համար անակնկալ է եղել:
Նշենք, որ այդ լուրը լսելուց հետո նախկին առաջին տիկինը մեկ շաբաթ գտնվել է հիվանդանոցում: