Իրաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել տրանսպորտի նախարարությանը պատկանող շենքի վրա, որի հետևանքով 18 մարդ մահացել է: Այս մասին հայտնել է պետության զինված ուժերի ներկայացուցիչը:
Ստացված տեղեկությունների համաձայն, մի քանի ահաբեկիչ մահապարտներ շենքի մուտքի մոտ պայթյուն են իրագործել: Խուճապից օգտվելով մյուս ահաբեկիչները փորձել են շենք մուտք գործել և պատանդներ վերցնել: Սակայն թիկնապահներին և զինուժի աշխատակիցներին հաջողվել է կանխել հարձակումը:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ահաբեկիչները գրավել են պետական հաստատությունը և պատանդներ վերցրել: Սակայն մարդու իրավունքների նախարարության ղեկավարությունը հերքել է այդ լուրը: