Իրաքում քարոզարշավի առաջին օրը գրոհայինների հարձակման արդյունքում ավելի քան 8 զինվոր է զոհվել։ Այս մասին հայտնել է AP գործակալությունը։
Բաղդադից 130 կմ դեպի հյուսիս գտնվող Տիկրիտ քաղաքում մահապարտ ահաբեկիչը մեքենայով բախվել է ռազմական ավտոշարասյանը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 5 զինվոր, 11֊ը վիրավոր են։
Ահաբեկչությունից մի քանի ժամ անց գրոհայինները կրակ են բացել Մոսուլ քաղաքի հսկիչ անցակետում, որի արդյունքում ևս 3 զինծառայող է զոհվել։