211652_close_icon
views-count4572 դիտում article-date 10:51 30-01-2014

Rigolo կրկեսի արտիստը ապշեցնում է հանդիսատեսին. դիտել մինչև վերջ

Ճապոնուհի Միոկո Շիդան կյանքը նվիրել է զարմանալի արվեստին, որն հասցրել է կատարելության: Ժամանականկից պարի վարպետն ապրում է Ֆրանսիայում: Նա իր կարիերան սկսել է 20 տարեկան հասակում, այժմ Շիդան 52 տարեկան է: Այս ելույթը ցուցադրվել է բազմիցս անգամ տարբեր բեմերում. Վերսալում, Մոսկվայում, Տոկիոյում: Միոկոն կրկնում է այն կրկին ու կրկին, ցուցադրելով կենտրոնոնալու անհավանական հնարավորությունները: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ճապոնիայում կայացած Kamiwaza-2013 տաղանադների շոուի շրջանակներում Rigolo կրկեսի մեկ այլ դերասան Մադիր Եգսթերն իր ելույթում նույնպես օդում ստեղծել էր 14 տարբեր չափսերի փայտերով և փետուրով կոմպոզիցիա և ապշեցրել հանդիսատեսին, ինչպես նաև դահլիճում ներկա հայտնի դերասան և կինոռեժիսոր Տակեշի Կետանոյին: Տեսահոլովակը հասցրել էր համացանցում հիթ դառնալ և մոտ 2 մլն դիտում բերել: Նշենք, որ Մադիրն իր ելույթով Kamiwaza-2013 տաղանդների շոուի հաղթող էր ճանաչվել: Պետք է ասել, որ և’ Մադիրը և’ Շիդան ելույթ են ունենում դուդուկի նվագակցությամբ: Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր