211652_close_icon
views-count1506 դիտում article-date 02:04 30-01-2014

«Մանչեսթեր Սիթի»-ն քարուքանդ արեց «Տոտենհեմ»-ին և բարձրացավ առաջին տեղ. տեսանյութ

Անգլիական Պրեմիեր Լիգայումավարտվեցին 23-րդ տուրի հանդիպումները: Դրանցից կենրոնական մրցավեճում «Տոտենհեմ»-ը հյուրընկալեց «Մանչեսթեր Սիթի»-ին: Արդյունքում հյուրերը հասան ջախջախիչ հաղթանակի: Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Ագուերոն: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերի կազմում խաղադաշտից հեռացվեց Դեննի Ռոուզը, իսկ «Տոտենհեմ»-ի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Յայա Տուրեն: Քիչ անց Էդին Ջեկոն երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: «Տոտենհեմ»-ին հաջողվեց հեղինակության գոլ խփել: Աչքի ընկավ Էտիեն Կապուն, սակայն «քաղաքաբնակները» ևս երկու անգամ խոցեցին լոնդոնյան ակումբի դարպասը: Աչքի ընկան Ստեֆան Յովետիչը և Վենսան Կոմպանին: Զուգահեռաբար ընթացող խաղում առաջատարների խմբում ընդգրկված «Չելսի»-ին սեփական խաղադաշտում չկարողացավ կոտրել «Վեստ Հեմ»-ի դիմադրությունը: Թիմերը չկարողացան խոցել միմյանց դարպասները: Արդյունքում «Մանչեսթեր Սիթի»-ն վաստակեց 53 միավոր և շրջանցելով «Արսենալ»-ին, ստանձնեց առաջատարի դերը: «Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»`1:5 Գոլեր` Կապու 59' - Ագուերո 15', Տուրե 51' (11մ), Ջեկո 54', Յովետիչ 78', Կոմպանի 89' «Չելսի» - «Վեստ Հեմ»`0:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր