«Մանչեսթեր Սիթի»-ն ջախջախեց «Սաութհեմփթոն»-ին և բարձրացավ 2-րդ տեղ. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Սաութհեմփթոնում, ուր տեղի համանուն թիմի հյուրընկալեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին: Մրցաշարային աղյուսակում հարևանությամբ գտնվող թիմերի մրցավեճը ավարտվեց հյուրերի 3:0 հաշվով հաղթանակով: Հանդիպման հաշիվը բացվեց 51-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Յայա Տուրեն: 74-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթի»-ն մնաց 10 հոգով, երբ երկրորդ դեղինք քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Էլեկիմ Մանգալան: Այդուհանդերձ այդ հանգամանքը չխանգարեց Պելեգրինիի սաներին վստահ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: 80-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ֆրենկ Լեմպարդը, իսկ 88-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Գաել Քլիշին:
Այդպիսով «Մանչեսթեր Սիթի»-ին վաստակեց 27 միավոր և շրջանցելով «Սաութհեմփթոն»-ին, բարձրացավ երկրորդ տեղ: Ռոնալդ Կումանի թիմը 26 միավորով նահանջեց երրորդ տեղ:
[b]«Սաութհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝0:3[/b]
Գոլեր՝ Տուրե 51՛, Լեմպարդ 80՛, Քլիշի 88՛