ԱԱ-2014. «Գերմանական մեքենան» քարուքանդ արեց Պորտուգալիայի հավաքականին. տեսանյութ
Որքան էլ, որ զարմանալի է, սակայն 2014 թվականի աշխարհի առաջնությունում մինչ այժմ խոշոր հաշիվներ են գրանցվում թոփ հավաքականների մակարդակով խաղերում: Հոլանդիա-Իսպանիա`5:1 խաղից հետո նմանատիպ խոշոր հաշիվը գրանցվեց նաև Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների մրցավեճում: Սալվադորում կայացած խաղն ավարտվեց գերմանացիների 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով: Արդեն առաջին խաղակեսից հետո Գերմանիայի հավաքականը առջևում էր 3:0 հաշվով: Խաղի հերոս դարձավ 2010 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Թոմաս Մյուլլերը, ով ընթացիկ մրցաշարում դարձավ առաջին հեթ-տրիկի հեղինակը: Հարկ է նշել, որ 37-րդ րոպեից սկսած պորտուգալացիները մնացին 10 հոգով, երբ ոչ մարզական պահվածքի համար մրցավարը խաղադաշտից հեռացրեց կենտրոնական պաշտպան Պեպեին:
[b]Գերմանիա – Պորտուգալիա`4:0[/b]
Գոլեր` Մյուլլեր 12’(ինք), 45', 78', Հումմելս 32'