Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում սպանվել է ՆԳՆ տեխնիկական բաժանմունքի ղեկավար, գեներալ Մուհամեդ Սաիդը:
Նրան սպանել են տանից դուրս գալու ժամանակ, հայտնում է BBC-ն:
Անհայն անձը կրակ է արձակել նրա ուղղությամբ, ապա դեպքի վայրից մոտոցիկլով փախուստի դիմել:
Պաշտոնական վարկածի համաձայն, այն պատվիրված սպանություն է եղել: