Եգիպտոսում ոստիկանների հետ բախումների ժամանակ ուսանող է սպանվել. կան վիրավորներ
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում «Մուսուլման եղբայրներ» խմբավորման և իրավապահ մարմինների միջև բախումներ են տեղի ունեցել, որի ժամանակ 1 ուսանող է զոհվել, մի քանիսը վիրավոր են: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել իրենց զինակիցների մահվան և նախկին նախագահ Մուրսիի դատական վճռի դեմ: