Պաշտոնական. «Բորդո»-ն բանակցություններ է վարում Զինեդին Զիդանի հետ
«Բորդո»-ի նախագահ Ժան-Լուի Տրիոն հաստատել է, որ ակումբը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը:
« Ներկայումս մենք նոր գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ ենք: Բանակացություններ ենք վարում Զինեդին Զիդանի հետ»,- «Բորդո»-ի նախագահի խոսքերը մեջբերում է SportMediaset-ը:
Նախկինում նշվում էր, որ ֆրանիսական ակումբը Զիդանին երկու տարվա պայմանագիր է առաջարկել: