1153 դիտում
16:59 28-06-2014
Բալոտելլին կարող է դառնալ «Յուվենտուս»-ի խաղացող
Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելլին կարող է իր կարիերան շարունակել «Յուվենտուս»-ում, հայտնում է Football Italia-ն: Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է «Միլան»-ից գնել ֆուտբոլիստի պայմանագիրը և վարձավճարով ուղարկել «Յուվենտուս»: Նման քայլով Ռայոլան կձգտի մեծացնել Բալոտելլիի տրանսֆերային արժեքը: Ռայոլան արդեն Միլանում հանդիպել է «Յուվենտուս»-ի ներկայացուցիչների հետ:
Ֆուտբոլիստի տեղափոխությանը կարող են խանգարել «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն: Աղբյուրի տվյալներով, վերջիններս մտավախություն ունեն, որ Բալոտելլիի տեղափոխությունը կարող է բացասական անդրադառնալ թիմի համար:
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
22:08 27-02-2014
Բալոտելլին կարող է բաց թողնել «Յուվենտուս»-ի հետ հանդիպումը
1661 դիտում
14:22 25-01-2014
Մարիո Բալոտելլին կարող է դառնալ «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ
1714 դիտում
04:09 15-06-2014
Մարիո Բալոտելլին` Անգլիա-Իտալիա հանդիպման լավագույն խաղացող
Այս բաժնից
2560 դիտում
11:36 25-01-2025
Ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանը տեղափոխվել է հունգարական ակումբ
2926 դիտում
20:35 23-01-2025
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Հայաստանի շախմատի եռակի չեմպիոն
2908 դիտում
20:19 22-01-2025
Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն