211652_close_icon
views-count7761 դիտում article-date 00:37 28-01-2014

Թբիլիսյան խճուղում բախվել են գերմանական Mercedes-ն ու ռուսական ГАЗ 31 105-ը

Այսօր` հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին Թբիլիսյան խճուղում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ժիրայր Գևորգյանի վարած Mercedes մակնիշի 05 ՕU 555 համարանիշի և Երևան քաղաքի Նորքի 6-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա Խաչատուր Միլիտոնյանի վարած ГАЗ 31 105 մակնիշի 13 UL 002 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Mercedes-ի ուղևոր Աբովյան քաղաքի բնակիչ 58-ամյա Արաքսիա Սարգսյանը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր