28-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով «SAS» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին
                        Այսօր` հունվարի 27-ին, վրաերթ է  տեղի ունեցել Երևանում: Երևան  քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 28-ամյա Մաթևոս Պողոսյանն իր կողմից վարած Toyota Land Cruiser  մակնիշի  90 ՕL  515 համարանիշի  ավտոմեքենայով,  Բաղրամյան պողոտայում`  «SAS» սուպերմարկետի դիմաց,   վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը,  ով փողոցն անցելիս է եղել չթույալտրելի հատվածով,  քաղաքացիների օգնությամբ և կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ականատեսները  ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ օգնություն էր ցուցաբերում տուժածին: 
 
Այդ պահին դեպքի վայր են  ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի  3-րդ դասակի աշխատակիցներ`  Հայկազ Գրիգորյանն ու Հովհաննես Սոֆոյանը,  ովքեր սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Ում կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվելու է նաև վրաերթի ենթրակված կնոջ ինքնությունը: 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


