Ուկրաինայում վերսկսվել է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը
Ուկրաինայում սկսվել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը երկրում առաջացած քաղաքական ճգնաժամի քննարկման շուրջ, հաղորդվում է երկրի նախագահի մամուլի ծառայությունից:
Ըստ հաղորդագրության, հանդիպմանը մասնակցում է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Պորտովը, արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, «ՈՒդար» ուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշինա » կուսակցության առաջնորդ Ասենի Յացենյուկը և «Սվաբոդա» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոգը:
Նշենք, որ անցնող տարվա նոյեմբերից սկսված քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում վերածվեց բախումների, ինչի հետևանքով զոհվել են 3 մարդ: