Ժնևում վերսկսվել են Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները
                        Այսօր Շվեյցարիայում ՄԱԿ-ի Սիրիայի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին վերսկսել է Դամասկոսի և ընդդիմության հետ բանակցությունները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ժնևյան  բանժանմունքը:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը հայտարարել էր, որ սիրիական պատվիրակությունը յուրաքանչյուր հարցի քննարկման պատրաստ է, այդ թվում կոալիցիոն կառավարություն ստեղծելու, նախագահ Բաշարի հրաժարականի մասին հարցերի քննարկումներին:   
«Բաշար Ասադը կղեկավարի պետությունը, մինչ ժողովրդի այլ որոշում կայացնելը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միկդադը:
Ըստ նրա խոսքերի, պետությունը ղեկավարելու որոշումը պետք է կայացվի միայն ժողովրդի քվեարկության միջոցով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

