211652_close_icon

Վրաստանում վերսկսվել են ընդդիմության ցույցերը․ ցուցարարների ձեռքերին կան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշներ

views-count502 դիտում article-date 20:59 12-10-2025
Վրաստանում վերսկսվել են ընդդիմության ցույցերը։ Վրաստանի դրոշներից բացի ցուցարարների ձեռքերին կան նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի դրոշները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրություններից հետո Վրաստանում բողոքի ակցիաներ էին սկսվել, ցուցարարները կոտրելով երկաթե արգելապատնեշները ներխուժել էին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի նստավայրի բակ:

Հատուկ նշանակության ուժերը նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ավելի ուշ շենքի դրսում լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր էին մոբիլիզացվել, իսկ ցուցարարների դեմ ջրցան մեքենա էր կիրառվել:

Նմանատիպ նյութեր