Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական պետական «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ցուցարարները փակել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտնել, որ ցույցը կտևի մինչև ժամը 22:00-ն: Տարածքում սահմանափակվել է նաև տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։
Ընդդիմության առաջնորդները նաև հայտարարել են, որ լայնածավալ բողոքի ցույցը պետք է շարունակվի կիրակի օրը՝ նոյեմբերի 24-ին։