Մի որսացեք մեզ կարգախոսով լրագրողները Կիևում բողոքի ակցիա են կազմակերպել
Այս պահին Կիևի կենտրոնում մեդիա դաշտի ներկայացուցիչները բողոքի ակցիա են սկսել: Լրագրողները իրավապահներից պահանջում են չխոչընդոտել իրենց աշխպատանքին և պայմաններ ստեղծել լուսաբանելու համար:
Ակցիային մասնակցում են ուկրաինական լրատվականների մի քանի հարյուր աշխատակիցներ, ովքեր վանկարկում են` «մի որսացեք լրագրողներին» և ձեռքերին պահել են համապատասխան ցուցապաստառներ:
Ըստ Մասսայական տեղեկատվական ինստիտուտի տեղեկությունների, վերջին շրջանում Կիևում և մարզերում 60-ից ավելի լրագրողներ են տուժել: