211652_close_icon

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» կարգախոսով բողոքի ակցիա Երևանում ՌԴ դեսպանատան առաջ

views-count1580 դիտում article-date 14:30 19-04-2016
Երևանում՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց «Ազատություն Լևոն Հայրապետյանին, փոխել խափանման միջոցը» գրությամբ ցուցապաստառներով ու վանկարկումներով մի խումբ երիտասարդներ ՌԴ իշխանություններից պահանջում են արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի դատավճռի վերանայում: Ցույցի մասնակիցներից շատերը Արցախի դրոշներով են ու եռագույններով: «Ազատություն մեծ բարերարին, ազատություն մեծ հային, ազատություն Լևոն Հայրապետյանին, ոչ` թյուրիմացություններին»,-պարբերաբար վանկարկում են ցուցարարները: Հնչեցին նաև առավել արմատական կոչեր, մասնավորապես, «Դուրս եկեք, դավաճաններ»: Ի պաշտպանություն հայազգի բարերարի երթը սկսվեց Հանրապետության հրապարակից և երթի մասնակիցները անցան նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտով, որտեղ նրանք պահանջեցին անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլ առավելագույն օբյեկտիվություն պահանջելուց բացի, պահանջվում է դրսևորել մարդասիրություն` հաշվի առնելով նրա ծանր առողջական վիճակը:

Նմանատիպ նյութեր