Ամերիկյան «Աքս Ապոլլո» տիեզերական ակադեմիայի կողմից կազմակերպված տիեզերք մեկնելու մրցույթի ուղեգիրը շահել է հարավաֆրիկացի 25-ամյա Մանդլա Մասեկոն: Մրցույթին մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Հաղթող Մանդլա Մասեկոն ծնվել է աֆրիկյան գյուղերից մեկում: Գումարի սղության պատճառով ինժեներական կրթությունը թերի է մնացել: Այժմ նա աշխատում է գիշերային ակումբներից մեկում` որպես դիջեյ:
Այժմ իրականացել է իր մանկության երազանքը: Նա տիեզերք թռչող առաջին սևամորթ աֆրիկացին է: