Բալթիմորի սևամորթ բնակիչ Ֆրեդի Գրեյը, որը ձերբակալության ժամանակ պարանոցի լուրջ վնասվածք էր ստացել, հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ Գրեյի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալի ողնաշարը կոտրված է եղել, իսկ պարանոցի շրջանում 80 տոկոսանոց բացվածք է եղել: Նա նաև նշել է, որ Գրեյը ոչ մի հանցանք չէր գործել:
25-ամյա Ֆրեդի Գրեյի մահը բողոքի ալիք է բարձրացրել քաղաքում:
Նշենք, որ քաղաքի իշխանությունները խոստացել են կատարվածի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել: