slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Հայ գյուղացուն ծեծի ենթարկած սևամորթներն աֆրիկացի են․ Իրավունք
211652_close_icon

Հայ գյուղացուն ծեծի ենթարկած սևամորթներն աֆրիկացի են․ Իրավունք

views-count3183 դիտում article-date 10:21 01-07-2014
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքն» անդրադարձել էր, որ հունիսի 22-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի առաջին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել էին, որ 44 համարի երթուղայինում չորս սեւամորթ երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են ՀՀ քաղաքացու։ Չորս օտարերկրացիները բերման են ենթարկվել բաժին։ Մեր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից տեղեկացրին հետեւյալը. «Օտարերկրյա քաղաքացիներից երկուսը Կոտ դ՛Իվուարի Հանրապետության քաղաքացիներ են, մեկը՝ Գվինեայի Հանրապետության, մյուսը՝ Նիգերիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն»։ Ինչ խոսք, ակնհայտ է, որ թեմային բավական զգուշավոր են վերաբերվում պատկան մարմինները, որ հիմա էլ հայերիս չպիտակեն, թե ռասիստ ենք։ Այնուամենայնիվ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ ինչ-որ աֆրիկացիներ կարող են գալ ու մեր հողի վրա մեր հայրենակցին ծեծի ենթարկել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր