Թաիլանդում ընդդիմադիրների բողոքի ակցիայի ժամանակ սպանվել է առաջնորդ Սուիհին Տարատինը: Այս մասին հայտնում է Reuters` հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նա մահացել է գլխի հրազենային վնասվածքի հետևանքով:
Տարատինի սպանության հետ կապված ընդդիմադիր ղեկավար Սուտհեպ Տհաուգուբան պահանջել է, որ բանակը ցուցարարներին իր պաշտպանության տակ վերցնի: Նա ընդգծել է, որ ընդդիմությունը կորցրել է ոստիկանության հանդեպ հավատը: